«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նազարբաևը Նուր-Սուլթանում է, նա կապի մեջ է Տոկաևի հետ. մամուլի քարտուղար

08/01/2022

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում և անմիջական կապ է պահպանում պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Էլբասին [ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևը] Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան քաղաքում է։ Խնդրում ենք գիտակցաբար սուտ և ենթադրական տեղեկատվություն չտարածել։ Էլբասին մի շարք խորհրդատվական հանդիպումներ է անցկացնում և անմիջական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ»,- գրել է Ուկիբայը Twitter-ի իր էջում։

Նա նաև հայտնել է, որ Նազարբաևը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանին բարեկամ երկրների ղեկավարների հետ, և որ «էլբասինը» կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ հաղթահարելու առկա մարտահրավերները և ապահովելու մեր երկրի ամբողջականությունը»,- ասել է մամուլի քարտուղարը։

Հիշեցնենք, որ հունվարի սկզբից մեկնարկած ցույցերի պատճառով Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 100 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները: