«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտը նոր մարզահրապարակ ունի (լուսանկարներ)

27/10/2021

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Ստեփանակերտում տեղի է ունեցել Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի և Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մասնակից Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ «Արցախ» թաղամասում կառուցված մարզական հրապարակի բացումը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կարևորեց, որ Արցախի ու արցախցու համար այս դժվարին օրերին Արսեն Ջուլֆալակյանի ու Դավիթ Սաֆարյանի նման հայերը մեր կողքին են:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես շատ եմ ուզում, որ Արցախի երեխաներից յուրաքանչյուրը դառնա Արսեն Ջուլֆալակյան կամ ԴավիթԲնութագրությունը հասանալի չէ 
Սաֆարյան, որովհետև սպորտում հաղթել, նշանակում ինքդ քեզ հաղթել, անցնել բոլոր սահմանները՝ բառի լավ իմաստով՝ բարության, խիզախումի, կամքի, ինքնակատարելագործման, ինքնահաղթահարման ու ինքնաիրականացման: 44-օրյա պատերազմից հետո մենք հասկացանք, որ ուժն է թելադրում իրավունքը, և մենք պետք է էլ ավելի ուժեղանանք ու վերադառնանք, քանզի ուրիշ ելք չունենք»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Արսեն Ջուլֆալակյանն իր խոսքում նշեց, որ նմանատիպ ծրագրերը Արցախում շարունակական բնութ են կրելու:

Բնութագրությունը հասանալի չէ

«Երբ տեսնում եմ երեխաների փայլող աչքերը, հասկանում եմ, որ գործը ճիշտ է կատարված, թիրախն էլ ճիշտ է ընտրված: Պետք է լինել պինդ, ամուր, ուժեղ և զբաղվել սպորտով»,- նշել է Ա. Ջուլֆալակյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

11-ամյա Յուրի Մակարյանը, ով 5 տարի է՝ հաճախում է ուշուի պարապմունքների, մեծ ուրախություն հայտնեց, որ ամեն օր կմարզվի նոր հրապարակում:

Բնութագրությունը հասանալի չէ