«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թագուհի Թովմասյանը դատի է տվել Լենա Նազարյանին

01/07/2021

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատի է տվել ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանին:

Պատգամավորի հայցը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Սահակյանին:

ԱԺ պատգամավորը պահանջում է վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցում վճարել:

Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն Ազգային ժողովում «իդիոտկա» էր անվանել «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որն իր ելույթում քննադատեց իշխանության ներկայացուցիչների վերաբերմունքը և դիրքորոշումը` պարկերում ու նկուղում հայտնված զինվորականների դիերի դեպքի վերաբերյալ։