«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փոխվարչապետը հրաժարվել է մեկնել Տավուշ, Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի ղեկավարներին կհանդիպի Երևանում

22/04/2024

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշի մարզ՝ չնայած նախապես ձեռքբերված պայմանավորվածությանը։ Այս մասին հայտնում տելեգրամյան ալիքները Տավուշից։

Գրիգորյանը պետք է հանդիպեր Տավուշի Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս վարչական շրջանների բնակիչների, բնակավայրերի՝ Ադրբեջանին հանձնելու հարցում մտահոգ անձանց հետ և քննարկեր նրանց պահանջներն ու անվտանգային խնդիրների լուծման հնարավոր տարբերակները։ Փոխվարչապետը, սակայն, չեղարկել է Տավուշում սպասվող հանդիպումը և վարչական շրջանների ղեկավարների հետ կհանդիպի Երևանում։