Պուտինը չի մասնակցի Գորբաչովի հրաժեշտի արարողությանը
01/09/2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Պուտինը չի մասնակցի ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությանը։
Պեսկովի խոսքով՝ Կրեմլի ղեկավարն իր հարգանքի տուրքը մատուցել է այսօր առավոտյան՝ այցելելով Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոց, որտեղ մահացել է Գորբաչովը։
Ինչպես հայտնի է՝ Միխայիլ Գորբաչովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 3-ին Մոսկվայի Սյունազարդ դահլիճում, նույն օրը տեղի կունենա նաև հուղարկավորությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գորբաչովը մահացել է ծանր հիվանդությունից հետո, 92 տարեկան հասակում: