«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կադիրովը դիմել է Ղազախստանի ժողովրդին

07/01/2022

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հերթական տեսաուղերձն է ձայնագրել, որում կոչ է անում Ղազախստանի ժողովրդին դադարեցնել ցույցերը։ Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Говорит Москва» ռադիոկայանը։

«Սիրելի ղազախ եղբայրներ, քույրեր, կանգ առեք: Երդվում եմ ձեզ Ամենակարողով, սա լավ բանի չի բերի: Ձեզ համար դժվար կլինի։ Այսօր ձեզ մոտ թանկացել է գազը, իսկ վաղը՝ ամեն ինչը, իսկ վաղը մյուս օրը դուք ինքներդ եք ապրելու ավերակների մեջ։ Էլ ավելի վատ պայմաններում»,- զգուշացրել է Չեչնիայի ղեկավարը։

Նրա խոսքով՝ բոլոր երկրներում, այդ թվում՝ արեւմտյան, կան շրջաններ, որոնք մյուսներից վատ են ապրում։

«Այսօր դուք ցույց տվեցիք, որ կաք: Բայց վերջ, շարունակելը, կարծում եմ, սխալ է։ Սխալ է այն, ինչ սկսել եք, և սխալ է շարունակել։ Ինչու վառել, ոչնչացնել, հափշտակել: Ցավում եմ Ղազախստանի, եղբայրական ժողովրդի համար»,- ընդգծել է Կադիրովը։