«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը

17/10/2021

Ժամը 20-ի դրությամբ Հայաստանի 9 համայնքներում կայացած ընտրություններին մասնակցել է ընտրողների 33.23 տոկոսը (55 հազար 410 քվեարկության մասնակից):

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների համաձայն` Գյումրիում քվեարկել է ընտրողների 24.14 տոկոսը (26 հազար 417 քաղաքացի), Դիլիջանում` 44 տոկոսը (8085), Գորիսում` 50.25 տոկոսը (10 հազար 400), Տաթևում` 62.66 տոկոսը (2615), Տեղում` 60.64 տոկոսը (2359), Մեղրիում` 59.47 տոկոսը (5098):​

Հիշեցնենք, որ այս 6 համայնքում համամասնական ընտրակարգն է գործում: Ընտրությունների արդյունքում ձևավորված ավագանին իր կազմից կընտրի հաջորդ քաղաքապետին։

Մեծամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվել Ֆերիկ (Արմավիր), Շամիրամ (Արագածոտն) և Ֆիոլետովո (Լոռի) համայնքներում, որտեղ մասնակցությունը հետևյալ կերպ է եղել համապատասխանաբար` 28.62 տոկոս կամ 77 ընտրող, 25.91 տոկոս կամ 135 ընտրող և 27.83 տոկոս կամ 224 ընտրող:

Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են ընդհանուր թվով 152 տեղամասեր:

Առավոտյան՝ ժամը 8.00-ին, բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը:

Ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել են 8 տեղական հասարակական կազմակերպություններ:

Ընտրատեղամասերն արդեն փակվել են, ընտրության նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն երկուշաբթի: