«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ». Փայլանը՝ Ալթունին

02/07/2021

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է այդ երկրի նախագահականի հանրային կապերի վարչության պետ Ֆահրեթթին Ալթունի հակահայկական հռետորաբանությանը. գրում է ermenihaber-ը: Ալթունն իր ելութներից մեկում խոսել էր ԱՍԱԼԱ-ի գործունեությունից և հայերին բնութագրել որպես ահաբեկիչներ, ահաբեկչության կազմակերպիչներ։ Ալթունի ելույթի տեսագրությունը Youtube-ը արգելափակել է՝ դրանում առկա ատելության խոսքի պատճառով։

Իսկ թուրք գործիչը Twitter-ում բողոքել է նման «երկակի ստանդարտների դեմ»։ Կիսվելով Ալթունի հրապարակմամբ՝ Փայլանը գրել է․ «Քո ելույթում բազմիցս կրկնում ես «հայկական ահաբեկչություն», «հայ ահաբեկիչ» արտահայտությունները։ Իմ հայկական ինքնությունը անհիմն կապում ես ահաբեկչության հետ և դա հենց ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔ Է։ Ատելության խոսքը ծնում է ատելությամբ պայմանավորված հանցագործություններ։

Ներսում օգտագործում ես, բայց Էդիրնեից այն կողմ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ հանցանք է։ Պա՞րզ է»։