«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեծ Բրիտանիան խիստ կանոններ է սահմանում

06/05/2022

Խոշոր տեխնոլոգիական ընկերություններն, ինչպիսիք են Google-ը եւ Meta-ն, ստիպված կլինեն հետեւել բրիտանական կոշտ կանոններին, որոնք ուղղված են սպառողներին համացանցում ավելի մեծ ընտրության հնարավորություն տալուն կամ կբախվեն մեծ տուգանքների սպառնալիքին, փոխանցում է Associated Press-ը:

Միացյալ Թագավորության կառավարությունը նախանշել է այն լիազորությունները, որոնցով մտադիր է օժտել թվային շուկաների իր կարգավորիչ մարմնին, որը ստեղծվել է անցյալ տարի տեխնոլոգիական հսկաների գերիշխանության դեմ պայքարելու համար: Աղբյուրը չի մասնավորեցրել, թե երբ են նոր կանոններն ուժի մեջ մտնելու: Հաղորդվում է միայն, որ օրենքն ընդունվելու է «առաջիկայում»:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները գլխավորել են ողջ Եվրոպայում տարածվող արշավն՝ ուղղված տեխնոլոգիական ընկերությունների գործունեության կանխմանը՝ դրանց ազդեցության մեծացման և համացանցում վնասակար նյութերի տարածման շուրջ աճող մտահոգության ֆոնին:

Բրիտանական դիտորդական մարմինը կհետեւի կանոնների կատարմանը, որոնցով մարդկանց համար կհեշտանա անցումը iPhone-ի եւ Android սարքավորումների միջեւ՝ առանց տվյալների եւ հաղորդագրությունների կորստի: