«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դանակահարություն Իջեւանում․ տուժածը փաստաբան Կարեն Ղալումյանն է․ կասկածյալին տեղափոխել են հոգեբուժարան

30/12/2020

Նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջեւան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Իջեւան քաղաքի Անկախության փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանի եւ 53-ամյա Կարեն Ղալումյանի միջեւ։ Բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է Կ․ Ղալումյանին ու Ա․ Մելիքբեկյան եւ Անկախության փողոցների խաչմերուկում փայտով հարվածել է Կ․ Ղալումյանին, ով կորցնելով հավասարակշռությունը վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է Կ․ Ղալումյանի ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ հանցագործության գործիք դանակը եւ փայտը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի փաստաբան է, իսկ ոստիկանների կողմից բռնված եւ քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։