«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օտար երկրներում դիվանագետների փոխհատուցման չափը կմեծանա

20/01/2022

Օտարերկրյա պետություններ մեկնած դիվանագետներին տրվող փոխհատուցման չափը կմեծանա։ Համապատասխան որոշման նախագիծը հավանության արժանացավ կառավարության այսօրվա նիստում։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ դիվանագետների փոխհատուցման չափը սահմանվել է կառավարության որոշմամբ և տարիների ընթացքում այն փոփոխության չի իրականացվել, մինչդեռ պայմանավորված քաղաքական, տնտեսական և այլ գործոններով այժմ ունենք իրավիճակ, երբ բազմաթիվ երկրներում Հայաստանի կողմից դիվանագետներին տրվող փոխհատուցումը նույնիսկ չի համապատասխանում տվյալ երկրում անհրաժեշտ նվազագույն ծախսերին և կենսամակարդակին։

«Մեր կողմից առաջարկվող փոփոխության հիմքում ընկած է ՄԱԿ-ի համապատասխան ինդեքսը։ Առաջարկվող ազգային ինդեքսը ստուգվել և հավանության է արժանացել ՄԱԿ-ի միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի ներկայացուցչի կողմից։ Մենք այս ծախսերը նախատեսել ենք ընթացիկ տարվա պետբյուջեում»,-ասաց նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ այս որոշման ընդունումն առաջին հայացքից կարող է խիստ անպատեհ թվալ, բայց ընդգծեց, որ երկրում վիճակի, ինչպես նաև սոցիալական ծանր կացության պատճառը պետության ինստիտուցիոնալ կիսակատարությունն է, այդ պատճառով էլ առաջին հերթին այդ պաշտոնյաների աշխատավարձն է բարձրացվում։ Վարչապետը պնդեց, որ քաղաքացին ըմբռնում է այդ մոտեցումը, այլապես իշխող ուժին կրկին չէր ընտրի: