«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը բացահայտել են կոկաինի մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբակցություն

29/12/2020

 Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) եւ ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունն իրականացրել են հատուկ գործողություն, որի ընթացքում բացահայտել են հանցավոր խմբակցություն, որն զբաղվում Էր Հարավային Ամերիկայից Ռուսաստան եւ Եվրոպա կոկաինի մաքսանենգությամբ: Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապեի կենտրոնում, առգրավվել Է 330 կիլոգրամ կոարին, որի վաճառքից հասույթը կարող Էր կազմել 1 միլիարդ ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Անվտանգության դաշնային ծառայությունն ԱՄՆ-ի արդարադատության նախարարության Թմրանյութերի դեմ պայքարի վարչության հետ համատեղ իրականացրել Է անդրազգային հանցավոր խմբակցության հակաիրավական գործունեության կանխման միջազգային բազմափուլ հատուկ գործողություն, խմբակցություն, որը մասնագիտացած Էր Հարավային Ամերիկայյից Ռուսաստանի Դաշնության տարածք եւ Եվրոպայի այլ պետություններ կոկաինի մաքսանենգությամբ»,- հայտնել են ԱԴԾ-ում: Հատուկ ծառայության տեղեկատվությամբ՝ ապօրինի շրջանառությունից առգրավվել Է առնվազն 330 կիլոգրամ կոկաին, Ռուսասատանի ԱԴԾ-ի Քննչական վարչության կողմից անդրսահմանային թմրախմբավորման մասնակիցների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր եւ խափանման միջոց Է ընտրվել կալանավոումը: «Առգրավված թմրանյութի ապօրինի իրացումից թմրահանցագործների եկամտի գումարը կարղ Էր կազմել 1 միլիարդ ռուբլի»,- ճշտել են ԱԴԾ-ում: