«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

1 տարում 15-ից ավել վիրահատություն տարած Վահեն ոտքի է կանգնել

19/04/2021

Ավտովթարի հետևանքով ծանր վնասվածքներ ստացած Վահեն դեպքից 1 տարի անց արդեն կարողանում է քայլել, սակայն դեռ չի խոսում։ Հունիսին ռուս պրոֆեսորի մասնակցությամբ նրան մեր երկրի վիրաբուժության մեջ աննախադեպ համարվող, բարդ վիրահատություն է սպասվում։

«Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնի հիվանդասենյակներից մեկն էականորեն տարբերվում է մյուսներից. այս սենյակում ինչ ասես կա` փոքրիկ ակվարիումից մինչև հսկայական փափուկ արջուկ խաղալիք։  Հիվանդասենյակն ավելի շուտ մանկական սենյակ է հիշեցնում, և զուր չեն այդքան խաղալիքներն այնտեղ` 8-ամյա Վահե Մոսինյանն արդեն 1 տարի է` հիվանդանոցում է։

Ինչպես գրում է armeniasputnik.am-ը  Վահեն, որը հիվանդանոց էր ընդունվել ծայրահեղ ծանր, անհույս վիճակում և այս ընթացքում 15-ից ավելի վիրահատություն է տարել, այսօր քայլակի օգնությամբ քայլելով է դուրս է գրվելու։

Մեկ տարի առաջ ապրիլին Վայոց Ձորում ավտովթար էր տեղի ունեցել, որի հետևանքով մեքենան ձորն էր ընկել ու բռնկվել։ Ընտանիքի 4 անդամներից միայն Վահեն էր այդքան շատ վնասվածք ստացել` մարմնի 80%-ի ախտահարմամբ այրվածքներ։ Հայրը, մայրը, քույրն ու եղբայրը քիչ են տուժել։

«Ապրիլի 28-ին երեխան ընդունվեց մեր վերակենդանացման բաժանմունք` 60 տոկոս մարմնի և 20 տոկոս շնչուղիների այրվածքներ ուներ։ Երեխայի վիճակը գրեթե անհույս էր.  նաև այրվածքաբանների կողմից է գնահատական տրվել, թե հնարավոր է` մի քանի օրից մահանա։ Համակարգված աշխատանքի ու մասնագետների ջանքերի շնորհիվ կարողացանք տղային դուրս բերել այդ վիճակից»,–պատմում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի բուժգծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում https://armeniasputnik.am/society/20210419/27233651/vahen-1-tarum-15-ic-aneli-virahatutyune-tarel-votqi-kangnel.html