Ի աջակցություն Մեղրիի քաղաքապետի՝ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի մոտ
23/04/2021
Ի աջակցություն ապօրինի ձերբակալված սյունեցիների՝ քաղաքացիները հավաքվել են Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ։
Նշենք, որ այս պահին դատարանում քննում է Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։
Ինչպես արդեն հայտնել են ՔԿ-ից, Սյունիքի մարզում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրանք է առաջադրվել 19 անձի, այդ թվում ՝ Մեղրիի քաղաքապետին։
Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։
Ավելի վաղ , Զաքարյանի փաստաբանը հայտնել էր, որ նրան ձերբակալելու իրավաչափության դեմ բողոք է ներկայացվել, որը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։