«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գիշերվա երկրաշարժից ամենաշատը տուժել է Քեսաբը, Սուրբ Աստվածածին եկեղեցին ավելի է վնասվել

21/02/2023

Երեկ՝ երեկոյան, ինչպես արդեն հայտնել ենք, կրկին երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիայի և Թուրքիայի տարածքում։ Ըստ «Գանձասարի» ֆեյսբուքյան էջի՝ ամենաշատը տուժել է Քեսաբը։

«Տեղի ունեցած երկրաշարժային յետցնցումէն ամէնէն շատ ազդուած է Քեսապը։

Ցնցումը ուժգին եղած է։ Բնակչութիւնը դուրս եկած է բնակարաններէն, ապաստանելով ակումբին կամ իրենց ինքնաշարժներուն մէջ։

Արդէն իսկ 6 Փետրուարի երկրաշարժին վնասուած Քեսապի Ս. Աստուածածին եկեղեցին կրկին վնասուած է»,-գրված է ֆեյսբուքյան էջում։