«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձագիր կրողների համար․ Փաշինյան

30/10/2023

«Ուզում եմ հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում  ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում,  որը վերաբերում է հետևյալին՝ ՀՀ-Թուրքիա  սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների  քաղաքացիների համար և դիվանագիտական անձագիր կրողների համար»,- ԱԺ-ում 2024թ-ի բյուջեի քննարկմանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններիին նշեց վարչապետ Նիոլ Փաշինյանը։ 

«Իհարկե, բացի քաղաքական պայմանավորվածությունից նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է  արվել, մենք վերազինման  ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում և այս առումով արդեն պատրաստ ենք նման զարգացումների  և հույս ունենք այս պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»,- նշեց վարչապետ Նիկոլ փաշինյանը։