«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դանիայի ներկայացուցիչը հրաժարվել է շփվել Թուրքիայի ներկայացուցչի հետ

13/10/2020

Դանիայի ԱԳ նախարարը կոշտ քննադատության է ենթարկել Թուրքիային, ԱԽ խորհրդի նիստի ժամանակ, որակելով այն որպես հանցավոր պետություն, իսկ այդ երկրի նախագահին անվանելով ռազմական հանցագործ։

Նա հայտարարել է, որ նա պետք է անհապաղ հեռանա Աֆրինը, քանի որ միջազգային հումանիտար իրավունքի համաձայն թուրքական բանակը չունի իրավունք անելու այն, ինչ անում է։ Թուրքիայի ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը կարող է խզել հարաբերությունները Դանիայի հետ, սակայն Դանիայի ներկայացուցիչը հակադարձել է, ասելով, որ Դանիան երկու միլիոն երեք հարյուր հազար թուրքի է ընդունում տարեկան Դանիայում, հարգում է նրանց մարդկային իրավունքները, վճարում է նրանց բուժական ծախսերը, վերաբերվում է մարդասիրաբար։ Ապա հավելել է, որ Դանիան քաղաքակիրթ երկիր է եւ Թուրքիայի նման չէ։ Այնուհետեւ Թուրքիայի ներկայացուցիչը Անվտանգության խորհրդում թուրքերենով սկսել է գոռգոռալ ինչ որ բաներ, եւ նիստը կես ժամով ընդմիջվել է։

Դանիայի մասնակիցը հրաժարվել է մասնակցել քննարկմանը, հայտարարելով, որ չի ուզում հանդիպել այն երկրի ներկայացուցչի հետ, որը ներկայացնում է գազանների, որտեղ սպանում են մարդկանց, երեխաների, կանանց, տղամարդկանց։

Դանիայի ներկայացուցիչը հրաժարվել է քննարկումից։ Նրան աջակցել են Նորվեգիան, Շվեդիան եւ Գերմանիան։ Նախագահողը որոշել է եզրափակել նիստը։