«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ըստ դատախազության՝ Փաշինյանի՝ պաշտոնակատար լինելու հարցում առկա է սահմանադրական նորմերի կիրառման վեճ

03/05/2021

ՀՀ գլխավոր դատախազությունը համարում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ հրաժարականից հետո որպես վարչապետ պաշտոնավարման հարցի առնչությամբ առկա է  առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ վեճ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես հարցրել  էինք՝ արդյոք դատախազությունն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի կողմից հրաժարական տալուց հետո որպես վարչապետ պաշտոնավարումը շարունակելու սահմանադրաիրավական հիմքերը։ Հետաքրքրվել էինք նաև, թե Նիկոլ Փաշինյանի արարքում արդյոք առկա՞ է ՀՀ Քրեական օրենսգրքի 300 հոդվածի հատկանիշներով  նախատեսված ենթադրյալ հանցագործության արարք. եթե այո, նշված արարքին ի՞նչ իրավական գնահատական պետք է տա դատախազությունը։

«Հարցման մեջ նշված հանգամանքները վերաբերում են առերևույթ սահմանադրական նորմերի կիրառման կապակցությամբ առկա վեճին, որի լուծումը դուրս է ՀՀ դատախազության լիազորությունների շրջանակից»,–ասված է մեզ ուղղված պատասխանում։

Այսպիսով դատախազությունը փաստում է, որ հրաժարականից հետո Փաշինյանի պաշտոնավարումը ոչ թե քրեաիրավական, այլ սահմանադրական նորմերի կիրառման դաշտում է՝ վարչապետի լեգիտիմության հարցին գնահատական տալու գնդակն, ըստ էության նետելով Սահմանադրության պահպանմանը հետևող ինստիտուտի՝ նախագահականի դաշտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: