«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շրի Լանկայի բնակիչները փախչում են Հնդկաստան

12/04/2022

Շրի Լանկայի բնակիչները փախչում են Հնդկաստան՝ երկրում սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասի պատճառով, հաղորդում է IANS-ը։

Պարբերականի տվյալներով՝ կիրակի Հնդկաստան է ժամանել եւս 19 փախստական։ Նրանց ընդհանուր թիվը հասել է 39-ի։ Հնդկաստան ժամանած փախստականները հայտնել են, որ վաճառել են կղզում գտնվող իրենց ունեցվածքը՝ Հնդկաստան նավով տեղափոխվելու դիմաց վճարելու համար։ Տեղի իշխանությունները փախստականներին տեղավորել են Թամիլ Նադու նահանգի ճամբարում։

Ավելի վաղ Շրի Լանկայի ֆինանսների նախարարությունը արտաքին պարտքի դեֆոլտ է հայտարարել։