«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Տեսահոլովակի պրեմիերա. Արա Այվազյան՝ «Ներիր Էրգիր»

24/09/2020

Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսին է ներկայացրել «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը։ Երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին, խոսքերի հեղինակը Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։
     Արա Այվազյանը մտադրություն է ունեցել երգը թողարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի հիման վրա տեսահոլովակ, բայց համավարակով պայմանավորված հետաձգվել է։ Երկար սպասումից հետո օգոստոս ամսին նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է էդգար Ղուկասյանը (EDGAR Pro), ով նաև հանդիսանում է
     երգչի պրոդյուսերը։
     Արա Այվազյանը երգը կատարում է իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի շնորհն, ով երգել է հենց «Ներիր Էրգիր» երգը, և որոշել է երկու սերունդների համադրություն անել։

Փոխանցում է Mamul.am-ը: