«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Ստեփանակերտը Հայաստանն է». Իրանի պետական ​​կառույցների հերթական ապտակը Ադրբեջանին

16/09/2021

Եվ կրկին հիստերիա Ադրբեջանում: Այս անգամ ալիքը ծածկեց «Azadlıq Qəzeti» - ն, որը վրդովված էր, որ Իրանը, բավականին ողջամտորեն, Ստեփանակերտը համարում է Հայաստանի մաս:
«Իրանի պաշտոնական փաստաթղթում «Խանքենդին» նշված էր որպես Հայաստանի քաղաք:
Չնայած Իրանի իշխանությունների բազմիցս հերքմանը, նույնականացվեցին և ձերբակալվեցին իրանական համարանիշներով ևս երկու բեռնատարներ, որոնք ապրանքներ էին փոխադրում Խանքենդի քաղաք ՝ առանց Ադրբեջանի պաշտոնական թույլտվության: Կնքված փաստաթղթում Խանքենդին նշված է որպես Ստեփանակերտ և Հայաստանի քաղաք », - նշում է ադրբեջանական լրատվական աղբյուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, Որոտան գյուղի մոտակայքում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում, անօրինական կերպով տեղադրված ոստիկանական կետում ադրբեջանական ոստիկանությունը բերման էր ենթարկել իրանցի երկու բեռնատարի վարորդի: Ամենայն հավանականությամբ, այս փաստաթուղթն առգրավվել է այս վարորդներից մեկից:
@infoteka24
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան