«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պատերազմի օրերին ընկույզ վաճառող 7-ամյա Վահեին վիրահատել են

07/08/2021

Պատերազմի օրերին ընկույզի վաճառքով հայտնի դարձած փոքրիկ Վահեին վիրահատել են։ Տեղեկությունը հայտնում է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Օրերս 7-ամյա Վահե Հովհաննիսյանը շնչառական խնդիրների պատճառով վիրահատվել է «Շենգավիթ» ԲԿ-ում: Վիրահատությունը իրականացրել է քիթ-կոկորդ-ականջաբան, էնդոսկոպիկ վիրաբույժ Հակոբ Պողոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Վահեն արդեն իրեն շատ լավ է զգում և անհամբեր սպասում է ընտանիքի համալրմանը։ Պարզվում է՝ շուտով Վահեն եղբայր է ունենալու, անունն էլ ինքն է որոշել՝ Մոնթե։

Փոքրիկը նաև մասնագիտության հարցում է կողմնորոշվել. հետախույզ է դառնալու։

Հիշեցնենք՝ պատերազմի օրերին արմավիրցի փոքրիկ Վահեի պատմությունը բոլորին հուզեց։ Տղան օրեր շարունակ ընկույզ էր վաճառում Արմավիրի փողոցներում, գոյացած գումարն էլ փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին։