«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գործադիրում փոփոխությունները շարունակվում են․ հերթը հասել է մարզպետներին

09/12/2020

Երեկվանից ակտիվ քննարկվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է իր դիրքերն ամրապնդել մարզերում և այնտեղ փոփոխություններ է անում։

Օրերս իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, երեկ արդեն նրա տեղը նշանակվեց Մելիքսեթ Պողոսյանը, ով նախկինում Սյունիքի փոխմարզպետն էր։ Երեկ նաև խոսվում էր, որ աշխատանքից ազատվել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ով, սակայն, ArmDaily.am-ի հետ հարցազրույցում հերքեց լուրը՝ նշելով, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

Երեկ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին հայտնեց «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանը, որի անունը շրջանառվում է որպես Լոռու մարզպետի թեկնածու։ Այս պահի դրությամբ դեռևս նշանակում չկա։

Yerevan.Today-ն էլ գրել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նույնպես հրաժարական կտա և կտեղափոխվի Երևան աշխատանքի։

Կայքը նաև գրել էր, որ հայտնի է Գարիկ Սարգսյանին փոխարինող անձի անունը, նա «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սեդրակ Թեւոնյանի հայրն է` կոնյակագործ Ռազմիկ Թեւոնյանը, ով 90-ականներին սպարապետ Վազգեն Սարգսյանի շքի տակ գործունեություն էր ծավալում եւ վերջինիս հովանավորչությամբ կարողացավ դառնալ խմիչքի գործարանատեր։

Փոփոխություններ են կատարվում նաև փոխմարզպետների շրջանում, մասնավորապես մանդատից հրաժարվեց պատգամավոր Արգիշտի Մեխակյանը, ով կնշանակվի Արմավիրի փոխմարզպետ, իսկ ահա Արմավիրի փոխմարզպետն էլ երեկ ազատվել է աշխատանքից և կվերցնի պատգամավորական մանդատը։