«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սահմանի դելիմիտացիայից հետո Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են դեմարկացիայի գործընթացը. Ալիևը՝ Բլինքենին

29/04/2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Ալիևը նշել է, որ սահմանի դելիմիտացիայից հետո Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են դրա դեմարկացիայի գործընթացը: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը։

՛՛Սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել երկկողմ երկխոսության և փոխըմբռնման հիման վրա։ Նախագահը կարևոր քայլ է համարում, որ սահմանի դելիմիտացիայից հետո Ադրբեջանն ու Հայաստանը սկսել են սահմանագծման գործընթացը՛՛,- ասված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունում ընդգծել են, որ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներն առաջիկայում կհանդիպեն Ալմաթիում՝ քննարկելու խաղաղ բանակցությունները:

Ալիևը նաև նշել է, որ Բաքուն աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության և ինտեգրման տարածաշրջանային մոդելին՝ ՛՛առանց որևէ բաժանարար գծերի՛՛: