«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պետդումայի ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ ոչ ոք չկասկածի դրանց օրինականության հարցում․ Պուտին

21/06/2021

Պետդումայի ընտրությունները պետք է անցկացվեն այնպես, որ ոչ ոք չկասկածի դրանց օրինականության հարցում: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ընտրություններին երեք ամսից պակաս ժամանակ կա, և մեր ընդհանուր պարտականությունն է նախընտրական քարոզարշավն անցկացնել այնպես, որ ոչ ոք չկասկածի դրա արդյունքների օրինականության վրա», – ասել է Պուտինը Պետդումայի 7-րդ գումարման պատգամավորների հետ հանդիպման ժամանակ:
Պուտինի խոսքով՝ 8-րդ գումարման պետդուման պետք է օբյեկտիվ կերպով արտացոլի մարդկանց կամքը, Ռուսաստանի քաղաքացիների ինքնիշխան ընտրությունը։
«Մեր ընդհանուր խնդիրն է, այդ թվում՝ խորհրդարանական կուսակցությունների, որպեսզի ընտրություններն անցնեն մաքուր և արդար, թափանցիկ և բաց, օրենքի տառին համապատասխան», – հավելել է ՌԴ ղեկավարը:
Պետդումայի պատգամավորների ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի սեպտեմբերի 19-ին: Դուման ընտրվում է հինգ տարի ժամկետով՝ խառը ընտրական համակարգով. 225 պատգամավոր ընտրվում է կուսակցական ցուցակներից, ևս 225-ը՝ մեկ մանդատով շրջաններից՝ մեկ փուլով: