«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թոշակառուն ակնոցը տանը մոռանալով հարստացել է

16/04/2021

Անգլիական Դերբիշիր կոմսության Հաթթոն գյուղից մի թոշակառու հարստացել է՝ ակնոցը տանը մոռանալու արդյունքում, հայտնում է Daily Star-ը:
80-ամյա Դենիս Ֆաուսիտը՝  հանքափոր և շինարար թոշակառուն, պարբերաբար վիճակախաղ է խաղացել և սովորաբար վիճակախաղի տոմսերի վրա գրել ընտանիքի անդամների ծննդյան ամսաթվերը: Հերթական անգամ խաղալիս, ակնոցը տանը մոռանալու արդյունքում, որոշել է թույլ տալ, որ իր տոմսը լրացնի պատահական թվերի գեներատորը։
Հաջորդ առավոտյան նա գնացել է թերթեր գնելու և խանութի աշխատակիցներին խնդրել է ստուգել վիճակահանության արդյունքները: Տղամարդը շահել է 116.1 հազար ֆունտ ստերլինգ․մարտի 16-ին տեղի ունեցած վիճակահանության արդյունքում հինգ թվերը համընկել են նրա տոմսի վրա գրվածների հետ:
Տղամարդն իր ընտանիքի հետ այդ առիթը նշել է մի փոքր խմելով։ Երբ կորոնավիրուսային սահմանափակումները վերացվեն, ընտանիքը նախատեսում է մեծ երեկույթ կազմակերպել:
Շահած գումարով զույգը նախատեսում է վերանորոգել տունը և թարմացնել պարտեզը: Կինը ցանկանում է գնել նոր վառարան և ներքնակ, իսկ Դենիսը՝ նոր հեռուստացույց։