«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում. հերքում

16/02/2022

«Խաչատուր Սուքիասյանը որևէ մաքսային տերմինալ չի կառուցում, տեղեկությունը սուտ է։ Մենք սովոր ենք, որ ամեն անգամ շահարկում են Խաչատուր Սուքիասյանի անունը»:

Այս մասին «Հայկական ժամանակին» հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Մեղրիում Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցում:  

Նշենք, որ այսօր լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկատվություն, թե Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մխիթար Զաքարյանի ընտանիքին պատկանող Մեղրիի մաքսային «Ագարակ տերմինալ» ՍՊԸ-ի փակվելուց հետո այնտեղ Խաչատուր Սուքիասյանը նոր տերմինալ է կառուցվում: