«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀԿ ղեկավարը պանդեմիայի ներկայիս փուլն անվանել է «շատ վտանգավոր»

07/07/2021

Կորոնավիրուսային պանդեմիան գտնվում է շատ վտանգավոր փուլում՝ չնայած դրա դեմ պայքարում համաշխարհային հանրության գրանցած առաջընթացին։ Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեավար Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով պանդեմիայի դեմ պայքարի միջազգային գործընկերության ACT-Accelerator խորհրդի նիստում։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում միակ ելքը երկրներին օգնություն ցուցաբերելն է անհատական պաշտպանիչ միջոցների, թեստերի, դեղամիջոցների և պատվաստանյութերի արդար բաշխման հարցում։

Նա թեմային անդրադարձել է նաև երեքշաբթի ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի քաղաքական ֆորումում ելույթի ժամանակ։ Գեբրեյեսուսն ուշադրություն է դարձել Աֆրիկայի, Ասիայի և ամերիկյան մայրցամաքի երկրներում հիվանդացության կտրուկ աճի վրա։ Նա կոչ է արել միջազգային հանրությանն օգտագործել վարակի փոխանցումը կանխելու առկա միջոցները։

«Մենք պետք է դասեր քաղենք СOVID-19-ից»,-եզրափակել է նա՝ կոչ անելով պատրաստվել հաջորդ պանդեմիային։

ԱՀԿ տվյալներով՝ աշխարհում պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցվել է վարակման 183 934 913 դեպք, մահացել է 3 985 022 մարդ։ Վերջին մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 326 231-ով, մահերինը՝ 6 347-ով։