«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

«Մեր 101-ամյա պատմության մեջ չէինք բախվել նման համաշխարհային ճգնաժամի»․ Hilton-ը հայտարարել է 2100 աշխատակցի կրճատման մասին

17/06/2020

Ամերիկյան Hilton Worldwide ընկերությունը, որը տասնյակ երկրներում հյուրանոցների ցանց ունի, հայտարարել է 2100 աշխատակցի կրճատման մասին, ինչը կազմում է կորպորատիվ աշխատակիցների մոտ 22 տոկոսը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունը։

Փաստաթղթում ասվում է, որ համավարակն «աննախադեպ խնդիրներ է ստեղծել» զբոսաշրջության ոլորտի համար։ Hilton-ի ղեկավարությունը մտադիր է խնայողության նպատակով «ամբողջ աշխարհում կրճատել մոտավորապես 2 100 աշխատատեղ»:

Բացի այդ, 90 օրով կերկարաձգվեն նախկինում սահմանված միջոցառումները, այդ թվում՝ անձնակազմի մի մասին չվճարվող արձակուրդ ուղարկելու, աշխատակիցների աշխատանքային օրվա տևողության և դրանց վճարման նվազեցման մասին:

«Hilton-ի 101-ամյա պատմության ընթացքում ոչ մի անգամ մեր ճյուղերը չեն բախվել այնպիսի համաշխարհային ճգնաժամի, որի ժամանակ մարդիկ գրեթե դադարել են ճանապարհորդել», - նշել է ընկերության ղեկավար Քրիստոֆեր Նասսետան:

Աղբյուրը՝ Tert.am

Կայքը՝ Generalnews.am