«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկրաշարժը խաթարել է նավթի արդյունահանումը

19/04/2021

Իրանի Բուշեր նահանգում կիրակի օրը տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրեց նավթի արդյունահանման մասնակի դադարեցմանը, հաղորդում է «Ինտերֆաքս» -ը ՝ վկայակոչելով արեւմտյան լրատվամիջոցները:
«Գաճսարան» նավթի և գազի ընկերությունը հաղորդում է, որ ցնցումները անջատել են պոմպակայանը, որի արդյունքում նավթի արդյունահանման մի մասը ստիպված է եղել որոշ ժամանակով դադարեցնել: Ընկերությունը չի մանրամասնել խնդրի մեծությունը:
Իր հերթին, Mehr գործակալությունը հայտնում է, որ երկրաշարժի արդյունքում Բուշերի ԱԷԿ-ը չի վնասվել:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան