«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փհենյանը Վաշինգտոնի հետ հարաբերությունները որպես «անհույս» է որակել

12/06/2020

<p>Նախարարը երկու երկրների հարաբերությունները որպես անհույս է որակել, փոխանցում է news.am-ը: &laquo;ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարելավման հույսերը, որոնք երկու տարի առաջ սավառնում էին օդում եւ գրավում էին համընդհանուր ուշադրությունը, անհույսության են վերադարձել, որը բնութագրվում է աճող վատթարացմամբ: Կորեական թերակղզում խաղաղության եւ բարգավաճման հետ կապված լավատեսության նույնիսկ փոքրիկ ճառագայթը թաղվել է մղձավանջի մեջ&raquo;,- նշվում է արտաքին գործերի նախարարի հայտարարության մեջ, որը մեջբերում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը: Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել 2018 թվականի հունիսի 12-ին Սինգապուրում: Բանակցություններից հետո երկու երկրների ղեկավարները համատեղ փաստաթուղթ էին ստորագրել, որի համաձայն ԿԺԴՀ-ն ապամիջուկայնացման պարտավորություններ ստանձնեց՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից անվտանգության երաշխիքների: 2020 թվականի հունվարին ԿԺԴՀ-ն հայտարարեց, որ այլեւս մտադրություն չունի հետեւել ԱՄՆ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին, այդ թվում՝ միջուկային փորձարկումների կասեցման եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման վերաբերյալ: Հյուսիսային Կորեայի իշխանությունները կարծում են, որ Վաշինգտոնն անտեսել է միջուկային բանակցությունների անցկացման վերջնաժամկետը:</p> <p>&nbsp;</p> <p>Նյութը` Artsakhpress</p>