«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ժամանել է Թբիլիսի

15/04/2021

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Նախագահին և նրա կնոջը` Նունե Սարգսյանին դիմավորեցին արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, նախագահի աշխատակազմի ղեկավար Նատիա Սուլավան և Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանի պալատում սպասում է հարգելի հյուրերին:
Այցի շրջանակներում նախատեսվում է ընդլայնված կազմով դեմ առ դեմ հանդիպում Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև, որից հետո Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով:
Բացի այդ, նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ:
Այցի ընթացքում Սարգսյանը կայցելի հայկական եկեղեցի:
@SputnikGeorgia
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան