«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևի մենախոսությունն արդեն սպառնում է առաջին հերթին իր երկրի անվտանգությանը. «Հայաստանի Հանրապետություն»

30/04/2021

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է.
«Ալիեւի մենախոսությունն արդեն սպառնում է առաջին հերթին իր երկրի  անվտանգությանը: Վերջինս Արցախի օկուպացված տարածքներ կատարած յուրաքանչյուր այցի ժամանակ հոխորտում է, որ եթե Հայաստանը Սյունիքի հարավով ճանապարհ չհատկացնի Նախիջեւանին միանալու համար, ապա նա ուժով կլուծի հարցը: Նկատենք, որ նման հայտարարություններ արվում են այն ժամանակ, երբ հայկական պաշտոնական շրջանակներից որեւէ նախորդող որակավորում այդ հարցով չի հնչեցվում: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանի առաջնորդի խոսքերը, ըստ էության, մենախոսություն են: Կարելի է ենթադրել, որ Ալիեւը «խոսում» է Սյունիքի ժողովրդի հետ, որը մտահոգություններ ունի ճանապարհի բացման շուրջ, եւ այդ մտահոգությունները, ցավոք, հիմնազուրկ չեն»: