«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Գյումրիում նյարդերը տեղի են տալիս. բախումներ գերիների հարազատների և ոստիկանների միջև

13/04/2021

Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատները թույլ չեն տալիս աշխատակիցներին տուն գնալ։ Այս մասին տեղեկացնում է Sputnik Արմենիայի՝ Գյումրիում աշխատող թղթակիցը։

Իրավիճակը բավականին լարված է։ Հարազատների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Քաշքշուկի հետևանքով կոտրվել է մարզպետարանի մուտքի դռան ապակին: Ըստ ծնողների՝ ոստիկանները փորձել են բռնի ուժով իրենց դուրս բերել մուտքի մոտից, դրա ժամանակ էլ կոտրվել է մարզպետարանի դռան ապակին:

Մարդիկ պահանջում են հանդիպում վարչապետի, փոխվարչապետի և պաշտպանության նախարարի հետ, որպեսզի հստակ պատասխան ստանան իրենց որդիների վերադարձի գործընթացի վերաբերյալ:

Նրանք հայտարարել են, որ մարզպետարանից դուրս չեն գա այնքան ժամանակ, մինչև Շիրակի մարզպետն իրենց չհայտնի հանդիպման կոնկրետ ժամ:

Նշենք, որ ապրիլի 8-ին հայտարարված, սակայն չհաստատված գերիների վերադարձից հետո հարազատներն ավելի ակտիվ են սկսել բողոքի ակցիաները։ Շիրակի մարզում մի քանի անգամ ճանապարհներ են փակվել։

Ոչ պաշտոնական տվյալներով` մոտ 200 ռազմագերի կա Ադրբեջանում, բայց Ադրբեջանը խոսում է միայն 72–ի մասին։ Խծաբերդից գերեվարվել է մոտ 62 զինծառայող։ Բոլորը ծնունդով Շիրակի մարզից են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: