«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են տրակտորը և Opel Astra G–ն, որի վարորդը տեղում մահացել է

20/11/2020

Նոյեմբերի 20-ին, ժամը 19:12-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ին բախվել են «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Արմեն Մ․, ծնված 1975 թ.)  և «Կիրովեց» մակնիշի տրակտորը (վարորդ` Արման Խ․, ծնված 1980թ․), ինչի հետևանքով «Opel Astra G» ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ վարորդը տեղում մահացել:

Փրկարարները «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արմեն Մ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Analitik.am