ԵՄ-ի հայտարարությունը
Բրյուսելում Եվրամիության ղեկավար Շարլ Միշելը հայտարարություն է արել Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ.
«Այո, յուրաքանչյուրը պետք է խաղաղ կառուցողական դերակատարում ունենա, ինչը կնպաստի դեէսկալացիային: Մենք ցանկանում ենք, որ արտաքին միջամտությունը դադարեցվի, դա բարդացնում է իրավիճակը»:
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, կողմերին հորդորում է հավատամություն հաստատել ամուր զինադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանը»:
«Մարդկային զոհերն ու խաղաղ բնակչության զոհվելն անընդունելի է: Չի կարող լինել հակամարտության խաղաղ ռազմական լուծում, որևէ արտաքին միջամտություն:
Ադրբեջանն ու Հայաստանը պետք է սկսեն բանակցություններ՝ դա անելով առանց նախապայմանների: Եվրամիությունն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ ՄԽ-ին և խնդրում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարին ուսումնասիրել հակամարտության գործընթացին ԵՄ հետագա աջակցության հարցը»: