Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։
«Նախագահը նստած էր երկար, սպիտակ սեղանի շուրջ՝ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդի միջև, նրանց դիմաց Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն էին ՝ Դմիտրի Կուլեբան և Ալեքսեյ Ռոզնիկովը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Ռիա Նովոստին։
Բայդենը Բրյուսել այցելությունից հետո երկօրյա այցով Լեհաստանում է։ Նա մասնակցել է ՆԱՏՕ-ի արտահերթ, ինչպես նաև G7-ի երկրների ու Եվրախորհրդի գագաթնաժողովներին։
Նախօրեին Սպիտակ տունը հայտնել էր Բայդենի «մեծ ելույթի» մասին, որում ԱՄՆ ղեկավարը կանդրադառնա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և աշխարհի վրա դրանց ազդեցությանը։