«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջո Բայդենը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի ու պաշտպանության նախարարներին

26/03/2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանում հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի և պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ։

«Նախագահը նստած էր երկար, սպիտակ սեղանի շուրջ՝  ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի և պաշտպանության նախարար Լլոյդի միջև, նրանց դիմաց Ուկրաինայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն էին ՝ Դմիտրի Կուլեբան և Ալեքսեյ Ռոզնիկովը»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը մեջբերել է Ռիա Նովոստին։

Բայդենը Բրյուսել այցելությունից հետո երկօրյա այցով Լեհաստանում է։ Նա մասնակցել է ՆԱՏՕ-ի արտահերթ, ինչպես նաև G7-ի երկրների ու Եվրախորհրդի գագաթնաժողովներին։

Նախօրեին Սպիտակ տունը հայտնել էր Բայդենի «մեծ ելույթի» մասին, որում ԱՄՆ ղեկավարը կանդրադառնա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և աշխարհի վրա դրանց ազդեցությանը։