«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ջհանգիրյան-Թադեւոսյան զույգը Դատավորների միության նախագահի նոր թեկնածու են գտել

03/05/2021

Դատավորների միության նախագահի նոր թեկնածու է հայտնվել։
ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյան-Վճռաբեկի նախագահ Լիլիթ Թադեւոսյան զույգը նոր թեկնածու ունի։ Նրանք ցանկանում են այդ պաշտոնում տեսնել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանին։
Իհարկե, այլ հարց է, թե որքանով ընդունելի կլինի իշխանության համար նախընտրելի թեկնածուն դատավորների համար։ Մյուս թեկնածուն էլ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանն է, ով դատական համակարգում հայտնի է իր այլակարծությամբ։