«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

LG-ն ապագայի անիվների վրա տան կոնցեպտ է ներկայացրել

08/01/2022

CES 2022-ին LG-ն ներկայացրել է ապագա մուլտիմեդիական տեխնոլոգիաների իր գաղափարները։ Նրանք իրենց մտքերը ներկայացրել են կարճամետրաժ ֆիլմի տեսքով, որում կարելի է ֆիրմային խելացի ռոբոտ տեսնել, ինչպես նաեւ` Omnipod կոչվող անիվների վրա խելացի տուն, գրում է Planet Today-ը։

Տեսանյութում խելացի կահույք է ցուցադրվում, որը կարող է գրասենյակային աշխատանքային միջավայրից հարմարավետ տան վերածվել: Տան պարագծի շուրջ պատերը ծածկված են ներկառուցված դիսփլեյներով։ Հաղորդվում է, որ շարժական տան խելացի համակարգն իր մեջ ներկառուցված մետատիեզերք կունենա, որը օգտատիրոջ հետ կփոխգործակցի լայնածավալ էկրանների միջոցով։ Օրինակ՝ այդպիսի հեռուստացույցը կարելի է կինոթատրոնի վերածել, առցանց գնումների համար ցուցափեղկի եւ շատ ավելին։

Ցուցահանդեսի ընթացքում հայտարարվել է նաեւ 5G համակարգի մասին, որը մշակվելու է բջջային հավելվածի հիման վրա։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կծառայի նմանատիպ տեղադրված հավելվածով օգտատերերի գեոլոկացիայի համար։ Դա, օրինակ, օգտակար է վարորդների համար:

Խելացի տնից բացի, ներկայացվել է CLOi կոչվող ռոբոտ օգնականը։ Այս ռոբոտի հիման վրա նաեւ առաքիչներ, մատուցողներ եւ օգնականներ կմշակվեն: