«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Տեխասի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել

06/10/2021

Ամերիկյան Տեխաս նահանգի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, հաղորդում է տեղական NBC մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների և արտակարգ ծառայությունների աշխատակիցներին տեղափոխել են Արլինգտոն քաղաքի ուսումնական հաստատություն:

ԶԼՄ-ները նաև հաղորդել են, որ աշակերտներն ու աշխատակիցները փակվել են դասարաններում և աշխատասենյակներում, տարածք  թույլ չեն տալիս մտնել։

Fox հեռուստաալիքի ոստիկանական աղբյուրների տվյալներով՝ երեք մարդ հոսպիտալացվել է հրազենային վնասվածքներով: Զոհերի մասին տվյալներ չկան։