«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


75 կիլոմետրանոց գիծ ՌԴ հետ սահմանին. Թուրքական բեռնատարները մեկ ամիս է անգործության են մատնվել

22/04/2021

Թուրքական բեռնատարներին թույլ չեն տալիս անցնել ռուս-վրացական սահմանի Վլադիկավկազի մաքսակետով: 75 կիլոմետրանոց հերթ է շարվել: Մեկ ամսվա ընթացքում մոտ 4000 տրանսպորտային միջոց չի կարողանում անցնել Ռուսաստանի սահմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես, նշում են, որ Ռուսաստանի Դաշնությունից տարանցման տեմպի դանդաղեցման պատճառով վարորդները հինգ օրվա ընթացքում կարողացել են հաղթահարել ընդամենը չորս կիլոմետր:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան