«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է. Վահան Քերոբյան

24/06/2021

Ջրի սակավության խնդիրը մի քանի գործոն ունի. եթե խոսքը ոռոգման ջրի մասին է, ապա նախ ջրային ռեսուրսների փոքր ինչ սակավություն ունենք, երկրորդը, Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, որի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է: Այս մասին, այսօր՝ հունիսի 24-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ոռոգման ջրի պակաս կա, գյուղացիները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում, նախարարն ասաց, որ տեղյակ է այդ մասին. «Մենք հիմա համատեղ աշխատում եքն տարածքային կառավարման նախարարի հետ, որպեսզի լուծենք այդ հարցը»:

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ Հայաստանը Վրաստանի միջոցով Թուրքիայից է էլեկտրաէներգիա ներկրում, քանի որ մեր ՀԷԿ-երն ու ՋԷԿ-երը չեն աշխատում, նախարարն ասաց, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում, ինքը նման տեղեկատվություն չունի: