«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոտայքի մարզում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 60 անձ

06/05/2021

Հանցագործությունների և իրավախախտումների նախականխման, կանխման ու բացահայտման նպատակով ապրիլի 1-ից 29-ը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզում կազմակերպել և իրականացրել են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ներգրավված էին նաև ՊՊԳՎ և ՃՈ Կոտայքի մարզը սպասարկող ստորաբաժանումների ծառայողները։

Միջոցառումների ընթացքում հայտնաբերվել և տարբեր կասկածանքներով բերման է ենթարկվել 60 անձ։ Կատարվել են անձնական խուզարկություններ, հայտնաբերվել են ատրճանակ, սվին-դանակ, սառը զենքեր, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն։

Հայտնաբերվել են նաև մեքենան առանց վարորդական իրավունքի վկայականի, ինչպես և մեքենան առանց համարանիշերի վարած անձինք։