Եղիսաբեթ Երկրորդ թագուհին մահացավ
08/09/2022
Բալմորալի իր շոտլանդական նստավայրում մահկանացուն կնքեց Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:
Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը:
Թագուհու մահվան պատճառները չեն հաղորդվում: Ըստ կարգի` բրիտանական գահը կժառանգի արքայազն Չարլզը։