«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շահան Գանտահարյան. Լիբանանում խորացող ճգնաժամը հարված է հասցնում հայ համայնքին

16/09/2020

Բեյրութի պայթյունից հետո Լիբանանում խորացող ճգնաժամը հարված է հասցնում հայ համայնքին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա նշեց, որ երկիրը շարունակում է մարդասիրական աջակցություն ստանալ, աշխատանքներ են տարվում բնակարանները, այդ թվում հայ համայնքի ներկայացուցիչների բնակարանները վերականգնելու ուղղությամբ:

«Հատկապես կցանկանայի նշել, որ Հայաստանն, Արցախը եւ սփյուռքը լուրջ օգնություն ցուցաբերեցին»,-նշեց Գանտահարյանը:

Նրա խոսքով՝ երկրում ծանր հոգեբանական վիճակի ֆոնին տարբերակներ են տարածվում միտումնավոր հրկիզման մասին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվել:

Գանտահարյանը հավելեց, որ օգոստոսի 4-ից զոհերի եւտուժածների մասին նոր տեղեկություն չկա, իսկ ինչ վերաբերում է Լիբանանի հյուսիսում ծայրահեղական Հալեդ Թելլավիի տանը խուզարկության ժամանակ երեկվա հրաձգության հետեւանքներին, ապա, վերջին տվյալներով, զոհվել է 4 զինծառայող: «Այդ առումով հայ համայնքի համար սպառնալիքներ չկան, քանի որ այդ հատվածում հայերը շատ չեն»,-եզրափակեց Գանտահարյանը: