«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը

02/07/2021

Մարդու իրավունքների պաշտպանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել գերիների վերադարձի հրատապության ու սահմանային բնակիչների իրավունքների խախտումների հարցերը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ։
Պաշտպանը հանձնակատարին է ներկայացրել Ադրբեջանից հայկական կողմի գերիների անհապաղ վերադարձի հրատապությունը՝ ներկայացնելով փաստեր այն մասին, որ ադրբեջանական կողմը գերիներին պահում է մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտումներով։
Արման Թաթոյանը ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների կոպիտ խախտումները, Սյունիքում ու Գեղարքունիքում փաստահավաք աշխատանքների արդյունքները։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժարաններում և ազատությունից զրկման մյուս վայրերում մարդու իրավունքների վիճակը, ինչպես նաև երեխաների, կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցեր: