Տոնգոյի հրաբխի ժայթքումը համազոր է Հիրոսիմայում ատոմային պայթյունին
ՆԱՍԱ-ի փորձագետները նշել են, որ Հունգա-Տոնգա-Հունգա-Հաապայ հրաբխի ժայթքումն իր հզորությամբ համեմատելի է Հիրոսիմայում հարյուրավոր ատոմային ռումբի պայթյունների հետ: Այս մասին հայտնում է Phys.org կայքը։
Պարզվել է, որ ժայթքման արդյունքում արձակված էներգիայի քանակությունը համարժեք է 5-30 մեգատոն տրոտիլի։ Համեմատության համար նշենք, որ 1945 թվականի օգոստոսին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը գնահատվում է 15 կիլոտոննա։
Հրաբխի պայթյունը ավերել է կղզին, որը գտնվում է Նուկուալոֆայից մոտ 65 կիլոմետր դեպի հյուսիս՝ Տոնգայի թագավորության մայրաքաղաք Պոլինեզիայում: Աղետը հանգեցրել է ցունամիի, մոխրի արտանետումների, խմելու ջրի թունավորման, բերքի և մի քանի գյուղերի ոչնչացման։ Լիմայի (Պերուի մայրաքաղաք) մոտ նավթատարին հարվածած ալիքների պատճառով նավթի արտահոսք է տեղի ունեցել, ինչի պատճառով Պերուի իշխանությունները բնապահպանական աղետ են հայտարարել։ Ավերածությունների չափը մնում է անհայտ՝ ծայրամասային կղզիների հետ կապի անջատման պատճառով։
Նուկուալոֆայում բնակվող լրագրող Մերի Լին Ֆոնուան ասում է, որ տեղացիները դեռ ուշքի չեն գալիս աղետի մասշտաբային ցնցումներից հետ: Ըստ լրագրողի մտահոգություն կա, որ ժայթքումը երկարաժամկետ առողջական խնդիրներ կառաջացնի բնակիչների մոտ:
Թարգմանությունը՝ Աննա Ղազարյան
Աղբյուրը՝ https://phys.org/