«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր Շենգավիթում տեղի ունեցած ողբերգության մանրամասները. ինքնասպանություն գործած տղամարդը եղել է ընկճախտի մեջ

12/01/2022

InfoPort.am-ին մանրամասներ են հայտնի դարձել այսօր Երևանի Շենգավիթի շրջանում տեղի ունեցած ողբերգությունից: Մասնավորապես հայտնի է դարձել, որ ինքնասպանություն գործած տղամարդը «Հայէկոնոմբանկի» պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալն էր:

Նա 52 տարեկան էր` մասնագիտությամբ ծրագրավորող: Մեր տեղեկություններով, տղամարդը առողջական, մասնավորապես նյարդային, խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալուց հետո: Այդ մասին ոստիկանությունում ասել է նաև մահացողի հայրը, ով դեպքից հետո բացատրություն է տվել իրավապահներին:

Տեղեկությունների համաձայն, Ա. Ղ.-ն անգամ դիմել էր իր ղեկավարին, որ աշխատանքից դուրս գա, սակայն նրան հորդորել են, որ աշխատի, քանի որ այդ կերպ ընկճախտից ավելի հեշտ կկարողանա դուրս գալ:

Նկատենք, որ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած շատ մարդիկ ամբողջ աշխարհում ընկնում են ընկճախտի մեջ, նրանցից ոմանք էլ դիմում են ամենածայրահեղ միջոցին: