«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱԺ-ն վաղը արտահերթ նիստ կանցկացնի՝ «Իմ քայլի» նախաձեռնությամբ

31/03/2021

Իշխանական պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 1-ին Ազգային ժողովում արտահերթ նիստ կհրավիրվի։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից։

Նիստի օրակարգում ընդգրկված է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ։

Նախատեսվում է անցում կատարել ամբողջական համամասնական համակարգի, ինչպես նաև փոխել կուսակցությունների և դաշինքների՝ խորհրդարան անցնելու տոկոսային շեմը։